ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորը հակառակվում է Փաշինյանին․ Արարա՞տ, թե՞ Արագած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակում է կատարել, որով հայտնում է, որ բարձրացել է 5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը։

Հրապարակված լուսանկարներից մեկում Մերի Գալստյանը կից գրառում է կատարել, որում գրել է՝ «առաջին 5000+», հստակ չէ՝ լուսանկարում պատգամավո՞րն է, թե՞ ոչ։

Բայց նախ հասկանանք, թե ով է ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանը․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մերի Գալստյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ է եղել, որը ստեղծվել է Աննա Հակոբյանի կողմից, իսկ թե պատերազմի օրերին բացի լուսանկարվելուց ինչով էր զբաղված Գալստյանը՝ այդպես էլ բոլորի համար փակ մնաց։

Ստացվում է, որ  ՔՊ-ական պատգամավորը հակառակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս իր 2023 թվականի մայիսի 22-ին տված ասուլիսի ժամանակ ասել էր, թե երբ երեխաների հետ հանդիպում է ունեցել, երեխաները հարցրել են, թե ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում է՝ Արարատը։ Սակայն վարչապետ Փաշինյանի պնդմամբ՝ դա Թուրքիայում, քանի որ Արարատը գտնվում է Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի ամենաբարձր սարը դա Արագածն է։

Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս