Ինչպես հայտնի է, երեկ՝ օգոստոսի 18-ին, մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Բաքու:
Ի սկզբանե այցը հայտարարվել է որպես պաշտոնական՝ աշխատանքային այց, սակայն ավելի ուշ նշվեց, որ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ընդունելություն կկազմակերպի «Գյուլիստան» պալատում:
Երկու երկրներն էլ պետական մակարդակով նշել են, որ այցելությունը նպատակ ունի քննարկել երկու պետությունների հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում:
Թե՛ Կրեմլը, թե՛ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նշել են, որ այցի առանցքային հարցերից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև լոգիստիկ ուղիների կարգավորման հիմնահարցերը:
Պուտինին Բաքվի օդանավակայանում դիմավորեցին Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էուբովը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլողլուն: Ավելի ուշ՝ պետական դիմավորման արարողությունից հետո Պուտինն ընթրել է Ադրբեջանի նախագահի և առաջին տիկնոջ հետ:
Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից: Ավելի քան ակնհայտ է, որ տարածաշրջանի գերտերություն հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, և այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում այսօր գտնվում է տարածաշրջանը, թուրքական գործոնը ծանրակշիռ ազդեցություն ունի, որի հետ պետք է հաշվի նստել:
Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում ՀՀ իշխանությունը: Երկրի առաջին դեմքը հեծանիվ է քշում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հուրի Բաղդասարյան