
Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: