«Իմ քայլը» հիմնադրամի 2023 թվականի հաշվետվությունը հասանելի չէ տեխնիկական խնդիրների պատճառով․ «Իմ Քայլը» հիմնադրամի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Եթե, «Դատալեքսի» կայքի օրինակով, որևէ բնական կամ տեխնածին աղետ չի պատահել համապատասխան սերվերի հետ, ուրեմն վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում (մինչև հուլիսի 1֊ը) չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։

Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։

Զորօրինակ՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն արժանացել էր ՊԵԿ-ի խիստ ուշադրությանը, իսկ իշխանական հայտնի լրատվամիջոցը հատուկ ընդգծել էր հաշվետվության ուշ ներկայացման աններելիությունը։ Սա, թերևս այն է, ինչ կոչվում է երկակի չափորոշիչներ, որն առկա է ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում»:

Թեմայի վերաբերյալ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանում է տրամադրել՝ նշելով, որ ՊԵԿ կայքում «Իմ Քայլը» հիմնադրամի հաշվետվության բացակայության վերաբերյալ ՊԵԿ կողմից հիմնադրամին տրամադրվել է պարզաբանում, որով հավաստվել է, որ սահմանված ժամկետում հաշվետվությունը ստացվել է, սակայն այն հասանելի չէ ՊԵԿ կայքում տեխնիկական խնդիրների պատճառով։

Պարզաբանմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

 




Լրահոս