Արաբկիրում 15-ամյա տղայի են դանակահարել․ ոտքի մոտ թքելու դիտողությունը՝ վեճի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանում 15 տարեկան տղայի են դանակահարել: Պարզվել է, որ 52-ամյա Ս. Խ․-ն հանդիպել է Սունդուկյան փ․ 2 հասցեի մոտ և իր որդու ոտքի մոտ թքելու համար դիտողություն արած Տ. Օ․-ից պարզաբանումներ է պահանջել, որից հետո բռունցքով հարվածել է։ 15-ամյա երեխան ձախ կողմից զգացել է ծակոց և Ս.Խ-ի ձեռքին նկատել դանակ։

Իրավապահները քայլեր են ձեռնարկում Ս. Խ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս