
Վերջին շրջանում Երեւանի կենտրոնում հաճախ կարելի է տեսնել ՀՀ տրանսպորտի եւ կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանին ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի` Կարամելի Հարութի հետ զբոսնելիս: Այս իրողությունը մի փոքր տարօրինակ է` հաշվի առնելով այն փաստը, որ «վերջին մարդը», ով «մտերմություն է արել» Կարամելի Հարութի հետ, եղել է Մարգար Օհանյանը, որը հիմա բանտում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ-ում էլ այնքան հիացած չեն եւ անգամ կասկածում են, որ Մանուկ Վարդանյանը կուսակցության ներսից ինֆորմացիա է հանում Գագիկ Ծառուկյանի հետ բավական մտերիմ Հարություն Ղարագյոզյանի հետ զբոսանքների արդյունքում: