
Երգիչ Ավո Ադամյանն իր կնոջ՝ Նարինեի հետ հանգիստն անցկացնում է Հունաստանի Կրետե կղզում։ Այս մասին երգիչը կիսվել է իր էջում։
Նշենք, որ զույգը միմյանց ճանաչում է շուրջ 23 տարի, սակայն պաշտոնապես միասին են 18 տարի:
Ավո Ադամյանի կինը՝ Նարինեն, մասնագիտությամբ պարուհի է, սակայն աշխատում է մանկապարտեզում, որպես պարի ուսուցչուհի՝ միաժամանակ կրթելով և դաստիարակելով իրենց երկու տղաներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգ քաղաքում կկայան Ավո Ադամյանի համերգը։
Լիլիթ Նալբանդյան