Երգիչ Անդրե Հովնանյանը 2012 թվականին գտնվել է Փարիզում և բախտ է ունեցել անձամբ ծանոթանալ և երգել «Իմ սերը քեզ» երգը Ալեն Դելոնի համար։ Այս մասին երգիչը կիսվել է «story» բաժնում և գրել․ «Մեր մանկության լավագույն ֆիլմերի հերոսն էլ գնաց․․․»։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, 88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ալեն Դելոնը, որի մասնակցությամբ ֆիլմերը ներառված են համաշխարհային կինոյի գանձարանում։
Լիլիթ Նալբանդյան