Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը. Քանանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են։ Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Իրանը և Հայաստանն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Այս երկու երկրները կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»,-ասել է նա։

Հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին՝ Քանանին նշել է, որ որևէ փաստական տեղեկություն չունի այդ մասին և հրապարակված լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։




Լրահոս