
Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը նպատակաուղղված է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայկական կողմի անհիմն պահանջները պետք է վերացվեն ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ՝ իրավաբանորեն»,- ասել է նա։