Բոլորը Ռուսաստանի ստրուկներ ուԿԳԲ-ի գործակալներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդիմությունը պետք է իշխանությունից տարբերվի նախևառաջ իր գաղափարական սկզբունքային դիրքորոշմամբ: Մենք ընդդիմություն ենք, մենք ռուսահաճո որևէ բան չենք անում…  Հայաստանում ընդդիմությունն էլ իշխանությունն էլ  ռուսական ստրուկներ են»։

Պարույր Հայրիկյան, 1in.am

Փաստորեն, «անկախության սիմվոլը» գտնում է, որ Հայաստանում միայն ինքն է ընդդիմություն։ Եթե այդպես է, ուրեմն մեր ընդդիմությունը չափից ավելի թույլ է, որովհետև Հայրիկյանի կազմակերպած հանրահավաքներն ավելի շուտ «մանրահավաքներ» են։

Եվ դա բնական է, քանի որ ըստ Հայրիկյանի՝ բացի իրենից բոլորը Ռուսաստանի ստրուկներ են կամ ռուսական «ԿԳԲ»-ի գործակալներ, ուստի` «անկախության սիմվոլի»՝ մի ուղղությամբ սևեռված մտքերը կարող են վախեցնել և վանել յուրաքանչյուր մարդու։

Կարեն Վարդանյան




Լրահոս