Հուլիսի 17-ին Սևանա լճի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել: Մահացածը Սևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանն էր։
Գործով կալանավովել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդին՝ Լևոն Բանդույանը: Սպանության պատճառը եղել է նկատողությունը՝ բարձր խոսելու հետ կապված, ինչի արդյունքում էլ երկու կողմերը վիճել են, հնչել են կրակոցներ, և Արսեն Աֆիյանը, ով երեք երեխաների հայր էր, սպանվել էր:
Վերջինիս հարազատները սպանությունից մեկ ամիս անց տեսանյութեր են հրապարակում Արսեն Աֆիյանի մասնակցությամբ ու նշում՝ «Երանի ժամանակը մի պահ կանգ առներ, ամեն ինչ մնար իր տեղում ու հիշողություն չդառնար»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան