
17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:
Գերատեսչության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ Գյուրջյան փողոցի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում են փաթեթավորված տոլեր։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։