Հայտնի են Աբովյանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ից 12-ը Աբովյան քաղաքում ընթանում էր «Abovyan Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներից բացի, մրցաշարին մասնակցել են նաև շախմատիստներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, եղել է մասնակցություն նաև ՖԻԴԵ-ի՝ շախմատի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմտի ֆեդերացիայից, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում տեղի ունեցավ մրցաշարի փակման, հաղթող մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ներկայացնում ենք մրցաշարի բոլոր մրցանակակիրներին.

Բաց մրցաշար

1-ին տեղ՝ Արթուր Ղարագյոզյան

2-րդ տեղ՝ Տիգրան Դադասյան

3-րդ տեղ՝ Ազատ Թավաքալյան

4-րդ տեղ՝ Նորայր Հակոբյան

5-րդ տեղ՝ Երվանդ Խաչիկյան

Լավագույն աղջիկ մասնակից՝ Մարի Ավանյան

Լավագույն 50+ մասնակից՝ Լաերտ Մարգարյան

Լավագույն մինչև 12 տարեկան մասնակից՝ Ալեն Խաչյան

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշար.

1-ին տեղ՝ Գոռ Այվազյան

2-րդ տեղ՝ Ալեն Առաքելյան

3-րդ տեղ՝ Գրիգորի Հովհաննիսյան

Լավագույն աղջիկ մասնակից՝ Անժելիկա Հակոբյան

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշար.

1-ին տեղ՝ Վիկտոր Արզումանյան

2-րդ տեղ՝ Սվետլանա Ցուգունյան

3-րդ տեղ՝ Կոնստանտին Հովհաննիսյան

Լավագույն աղջիկ մասնակից՝ Մարգարիտա Մուրադյան

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշար

1-ին տեղ՝ Տիգրան Պետրոսյան

2-րդ տեղ՝ Դավիթ Դանիելյան

3-րդ տեղ՝ Ալեքս Ասատրյան

Լավագույն աղջիկ մասնակից՝ Անգելինա Ցուգունյան




Լրահոս