ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
Բժշկական փոխադրամիջոցների միջազգային օրը (International Day of Medical Transporters) *
Մոծակի համաշխարհային օրը (World Mosquito Day) *
Ազգային
ԱՄՆ – Լիմոնադի ազգային օրը (National Lemonade Day) *
ԱՄՆ – Ռադիոյի ազգային օրը (National Radio Day) *
ԱՄՆ – Բեկոնի սիրահարների օրը (National Bacon Lovers Day)
ԱՄՆ – Պեկան ընկույզով շոկոլադե կարկանդակի ազգային օրը (National Chocolate Pecan Pie Day) *
Էստոնիա – Անկախության վերականգնման օրը
Իտալիա – Սեբորգ կոմսության ազգային տոնը *
Հնդկաստան – Վերականգնված էներգետիկ աղբյուրների օրը (Akshay Urja Diwas) *
Հնդկաստան – Շիրմանտա Սանկարդևի տարեդարձը (Tithi of Srimatna Sankardev) *
Հունգարիա – Սուրբ Ստեփանի օրը
Մարոկո – Թագավորի և ժողովրդական հեղափոխության օրը
Պերու – Կալյաոի փառատոնը (Callao Festival) *
Պորտուգալիա – Վիան դե Կաստելոսի փառատոնը (Viana do Castelo s) *
Ռուսաստան – Չեբուրաշկային ծննդյան օրը *
Ռուսաստան – Երաժշտական արկղիկի օրը *
Ռուսաստան – Թիկունքն ամրապնդելու օրը
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2002 – «Ջեներալ Մոթորս» կորպորացիան հայտարարեց 700 հազար ավտոմեքենայների հետ կանչման մասին. 2000 թվականին թողարկած «Շևրոլե» և GMC պիկապներում ու միկրոավտոբուսներում հայտնաբերվել են անվտանգության բարձիկների անսարքություններ։
1998 – Ի պատասխան Աֆրիկայում ամերիկյան դեսպանատան դեմ կատարված ահաբեկչության, ԱՄՆ ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներով հարվածում են Սուդանում և Աֆղանստանում ահաբեկիչների ենթադրյալ օբյեկներին։
1998 – Կանադայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Քվեբեկը չի կարող միակողմանիորեն որոշել Կանադայի կազմից դուրս գալ։
1991 – Էստոնիան անկախացավ ԽՍՀՄ-ից։
1988 – Պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:
1981 – Պայթյուն Լոս-Անջելեսում գտնվող շվեյցարական «Սուիս Փրեսիժն Ինսթրումընց» ժամացույցների ընկերության գրասենյակի առջև։
1981 – Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող իտալական Ալ-Իտալիա օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։
1980 – Իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մասներն առաջին անգամ միայնակ հասավ Էվերեստի գագաթը՝ առանց թթվածնային դիմակ օգտագործելու։
1977 – ԱՄՆ-ում տիեզերք ուղարկեցին Voyager 2 տիեզերանավը՝ Արեգակնային համակարգության հեռավոր մոլորակներն ուսումնասիրելու նպատակով։
1975 – ՆԱՍԱ-ն դեպի Մարս ուղարկեց «Վիկինգ» տիեզերակայանը։
1969 – The Beatles-ի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով հանդիպեցին ձայնագրման ստուդիայում՝ ավարտելով «Abbey Road» ալբոմի աշխատանքները։ Վերջին երգը, որի վրա նրանք միասին աշխատեցին եղավ «I Want You (She’s So Heavy)» երգն էր։
1968 – Վարշավյան դաշինքի երկրների բանակը մտնում է Չեխոսլովակիա:
1960 – Երկիր վերադարձան տիեզերք ուղարկված առաջին կենդանի արարածները՝ Բելկա և Ստրելկա շնիկները։
1960 – Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։
1953 – Խորհրդային Միությունը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին։
1945 – ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը վավերացրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։
1940 – Մեխիկոյում մահացու վիրավորվեց Լև Տրոցկին։ Հաջորդ օրը նա մահացավ։
1925 – Բացվում է Հռոմի մետրոյի առաջին գիծը:
1916 – Ավստրիական ապակոդավորողները 38 ժամվա ընթացքում կոտրեցին իտալական բանակի նոր կոդը։
1912 – Թոմաս Էդիսոնն արտոնագրեց ֆոնոգրաֆն ու էլեկտրամարտկոցը։
1897 – Ռոնալդ Ռոսը հայտաբերում է մալարիայի հարուցիչը։
1896 – Արտոնագրվեց սկավառակով հեռախոսը։
1876 – Հայերի կոտորած Թուրքիայում։
1868 – ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց Հյուսիս-Հարավ պատերազմի ավարտը։
1857 – Սկանդալ «Չարի ծաղիկները» հրատարակության առիթով։
1852 – Էրի լճում այլ շոգենավի բախվելու հետևանքով խորտակցվեց «Atlantic» (ԱՄՆ) շոգենավը։ Զոհվեցին ավելի քան 250 ուղևորներ։
1828 – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։
636 – Ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:
ԾՆՎԵԼ ԵՆ
1992 – Դեմի Լովատո, ամերիկացի երգչուհի և դերասանուհի
1983 – Էնդրյու Գարֆիլդ, ամերիկացի և բրիտանացի դերասան
1982 – Մեգան Օրի, կանադացի դերասանուհի
1974 – Մաքսիմ Վենգերով, ջութակահար
1974 – Էմի Ադամս, ամերիկացի դերասանուհի
1964 – Ջուզեպպե Ջանինի, իտալացի նախկին ֆուտբոլիստ
1935 – Ռոն Փոլ, ամերիկացի բժիշկ, գրող և քաղաքական գործիչ
1900 – Գրիգոր Շլդյան, հայ նկարիչ (վ. 1985)
1890 – Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ, ամերիկացի սարսափ ժանրի գրող
1886 – Տիգրան Մուշեղյան, հայ նշանավոր ֆիզիոլոգ, 1973 թվականից ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է նրա անունը (մ. 1935)
1561 – Յակոպո Պերի, իտալացի կոմպոզիտոր