Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու հետաձգվեց «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված հայցի լսումը: Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանն իր 3 փաստաբանների միջոցով մեկուկես ժամ փորձում էր դատարանին ու ներկաներին ապացուցել, որ «Ժողովուրդ» օրաթերթն իրավունք չուներ մարզպետի` կաշառք վերցնելու մասին նյութ հրապարակել, քանի որ նա հանրային անձ է: Բայց նրանք այդպես էլ չկարողացան պատասխանել հարցին` Նվեր Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ: Խղճահարույց պահվածք էր որդեգրել նաեւ երրորդ պատասխանող Աննա Թորոսյանը, ով «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ մարզպետն իր վարորդի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել, որպեսզի Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցիչ դարձնի Աննայի մրցակցին: Երեկ Աննան հիշում էր իր ասած բոլոր խոսքերը, բացառությամբ մարզպետին վերագրվող կաշառքի դրվագից: Մարզպետի մասին խոսելիս Աննան վախեցած հայացքով նայում էր նրա փաստաբաններին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ