Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա, և Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը»,- ասել է Աղասանդյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն «ընկել է Արևմուտքի ծուղակը», որը միայն ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա է խոստացանում, իսկ «թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»։