ՔՊ-ական նախկին պատգամավորը երեխա է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Արգիշտի Մեխակյանը որդի է ունեցել։

Մեխակյանը ֆեյսբուքյան անձնական էջի story բաժնում լուսանկարներ է հրապարակել նորածնի հետ, ինչից ակնհայտ է, որ լրացել է երեխայի 40 օրականը։

Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական պատգամավորը ներկայումս հանդիսանում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, իսկ իր մանդատը վայր է դրել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, նշելով, որ չի համակերպվում եղածի հետ։

Մանդատը վայր դնելուց հետո նույն թվականի դեկտեմբեր ամսին Մեխակյանը վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ։

Նշենք, որ վերջինս ազատամարտիկ, լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է, որի անունով Ջեբրայիլը կոչվել է Մեխակավան, և ով էլ Արցախն ազատագրողներից մեկն էր։

Աննա Սրապիոնյան




Լրահոս