Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Ուսումնասիրության արդյունքում դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ և պարզվել է, որ դրանց գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: