ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու՝ մատնաչափիկ, կանգնած ես ճիշտ այնտեղ, որտեղ քո վաղեմի մուսան». Իննա Խոջամիրյանը՝ Կամբոջայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը մեկնել է Կամբոջա։

ArmLur.am-ը նկատեց, որ դերասանուհին օրեր առաջ մեկնել էր Թաիլանդ, այնուհետև Սինգապուր։ Այդ ընթացքում Իննա Խոջամիրյանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել ինստագրամյան իր էջում։

Սինգապուրից վերադարձել է Հայաստան, փոխել անձնագիրը և մեկնել Կամբոջա։ Այնտեղից դերասանուհին տեսահոլովակ է հրապարակել և գրել․

«Դու՝ մատնաչափիկ, կանգնած ես ճիշտ այնտեղ, որտեղ քո վաղեմի մուսան ու սիրելին՝ Անջելինա Ջոլին էր կանգնած էկրաններից այնկողմ, իսկ դու այնքա՛ն էիր երազում այդ ֆիլմում «հայտնվել»… Դու՝ մատնաչափիկ, եկել ես փոքր Իննայի երազանքների հետևից…Դու քո երազանքների ֆիլմում ես… Դու ես Լարա Քրոֆթը, ու դու էս փառահեղ գեղեցկության, էս շքեղության, էս պատմականության մեջ մանտաչափիկ ես… Angkor Wat… Բարև, Կամբոջա»։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս