
Ինչպես հայտնի է, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։
Վերջինս այս պահին ներկայացել է հակակոռուպցիոն դատարան։
Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։
Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան