ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադելի կրակոտ մենահամերգը՝ Մյունխեն Մեսսեում․ Լուսինե Հայրապետյանը կադրեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին Մյունխեն Մեսսեում բացօթյա արենայում տեղի է ունեցել համաշխարհային երգչուհի Ադելի մենահամերգը։

Կամո Մաթևոսյանը Լուսինե Հայրապետյանին անակնկալ կերպով նվիրել է Ադելի համերգի տոմս․ այդ մասին Լուսինեն կիսվել է ինստագրամյան իր էջում և գրել․

«Ամենալավ նվերը կյանքում էմոցիաներն են, որ մնում են ու հիշվում։ Ոչ մի կոշիկ ու ոչ մի պայուսակ չի կարող փոխարինել էն էմոցիաները, որոնք երեկվա երեկոն տվեց ինձ։ Կամո՛, իմ լավ ընկեր, շնորհակալ եմ անակնկալ նվերի համար։

«Adele-ի համերգի տոմս ունեմ, Loou: Կարողա՞ մինչև Բոսնիա թռնելդ կպնես Մյունխենում Adele տժանք» նամակին, իհարկե, երկար մտածելու առիթ էլ չեղավ: Ի՞նչ ա պետք՝ տոմս՝ Երևանից-Մյունխեն, հյուրանոց 2 գիշերով։ Տոմսը դե կա, տրամը՝ դե միշտ։ 80.000 մարդ տեղատարափ անձրևի տակ չհիվանդացավ, որովհետև նույն ալիքի վրա երգում ու պարում էին Adele-ին հավասար։ Մերսի Կամո, մերսիիի Adele, ո՛վ ես դուուուու․․․ Հուսամ չհիվանդացար, շնորհակալություն այս հիանալի շոուի և տրամադրության համար»։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս