
Գերմանիան G7-ի երկրների հետ միասին Ուկրաինային կտրամադրի 50 միլիարդ եվրոյի վարկ: Այդ մասին X սոցցանցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Գերմանիան կա և մնում է Եվրոպայում Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը: Եվ մենք շարունակում ենք մեր աջակցությունը. 50 միլիարդ եվրոյի վարկով, որը մենք տրամադրում ենք G7-ի հետ: Դա Ուկրաինային թույլ կտա մեծ քանակությամբ զենք գնել»,- գրել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հավանություն են տվել Ռուսաստանի սառեցված ակտիվներից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի եկամուտների փոխանցմանը։