ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Բաղդասարյանը կաշա՞ռք է վերցրել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից այն պատճառով, որ վերջինս իր իսկ աշխատասենյակում փորձել է կաշառք վերցնել՝ շուրջ 300․000 դրամ, ինչն էլ պարզել են տեղում իրավապահները։

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը եղել է «ՔՊ» կուսակցության անդամ, ով սոցհարթակներում ակտիվորեն կիսվում էր Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներով եւ գրառումներով, ինչպես նաեւ լուսանկարներ էր հրապարակում ՔՊ վերնախավի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Չնայած վերը նշված հանգամանքներին, 2024 թվականի մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել են «ՔՊ» կուսակցությունից։

Նաև հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր՝ Թաթուլ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, 2023թ. հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 1-ին շենքի հասցեում գտնվող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի շենքում վիճաբանել էր մասնաճյուղի պահակ Արգիշտի Հարությունյանի հետ։

Վիճաբանության թեման եղել էր նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ապա ֆիզիկական ներգործություն կատարելու դիտավորությամբ երկու անգամ ապտակել էր վերջինիս դեմքին՝ պատճառելով նրան թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Թաթուլ Բաղդասարյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք կաշառք վերցնելու համար են նրան հեռացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տնօրենի պաշտոնից և «ՔՊ» կուսակցությունից։

Մեզ հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ իրեն չեն հեռացրել տնօրենի պաշտոնից, այլ՝ կազմակերպությունն է լուծարվել, որտեղ հիմա էկո-պարեկներն են, այսինքն՝ կաշառքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Փորձեցինք Բաղդասարյանին մեր այլ հարցերն էլ հղել, սակայն կապն ընդհատվեց, ինչից հետո մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։

Ի դեպ, նշենք, որ ազգային պարկը չի փակվել և հիմա ազգային պարկի ժամանակավոր պաշտոնակատարն է Արման Աբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս