
Հակակոռուպցիոն դատարանում այսօր պետք է կայանար Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի նախկին պաշտոնատար անձանց մասով դատական նիստը, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպաններից ոմանք դատարան չէին ներկայացել:
Նկատենք, որ մինչ դատական նիստը սկսվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակակոռուպցիոն դատարանի միջանցքում շփվում էր Զինված ուժերի նախկին պաշտոնատար անձանց հետ:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին և այլ անձանց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան