
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայր, Ծաղկարի /Ծակքարի լիճ. Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել:
Ծաղկարի լիճը գտնվում է Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3272 մ բարձրության վրա, մակերեսը՝ 3 հա։ Այն ջրաերկրաբանական հուշարձան է:
Չնայած լճի պաշտոնական անվանումն է համարվում «Ծաղկարի» տարբերակը, այն առավել հայտնի է «Ծակքարի լիճ» անունով, որը ստացել է տեղացիների կողմից՝ լճի մերձակա ժայռային բարձր հատվածում բնական խորշի առկայությամբ պայմանավորված։