ԻՆՉՈՒ Է Տ. ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ ՊԱՇՏՈՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ եւ հեշտ չեմ հանձնվում»։

Հեքեքյանը հստակ չնշեց իր ազատման պատճառները՝ ասելով, որ դրանք շատ են եւ տարբեր։

«Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ես աշխատելու եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ», – նշեց նա։

Տիգրան Հեքեքյանը նաեւ հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն: Նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր հանդեպ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող ստիպել իրեն անել այն, ինչ որ չի ցանկանում։

 

 

 

 

 

«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում

«Աթենք» ընկերությունը, թեեւ խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին: Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետեւանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան եւ խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը: Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետեւանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաեւ պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ եւ բողոքարկել է ակտը դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, եւ չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։ Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետեւողական կլինենք:

 

 

 

«Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը: Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որեւէ դեպքում չի կարող դառնալ, եւ որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են եւ «ապագաները ապահովել»։ Հիմա թերեւս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով  հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից եւ ապրել գոհ ու երջանիկ:

 




Լրահոս