
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։
Քննարկվել են Կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր։
Ավելի վաղ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ խմբակցության անդամները գրասենյակի դիմաց հավաքված սպասում են ՀՀ վարչապետ, վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին։
Հերթական անգամ Սայաթ-Նովա պողոտան պատված էր ոստիկաններով։