
Ամիսներ առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթեց «Լա Բոհեմ»-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Դավիթ Մինասյանի հեղինակած ստեղծագործությունն արդեն մանրակերտից վերածվում է մեծ քանդակի:
Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն: