Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ գնդակոծել է իսրայելցի զինվորներին Իսրայելի հյուսիսում:
Ինչպես նշել է լիբանանյան ԶԼՄ-ն, շարժումը իսրայելցի զինվորներին գնդակոծել է խորհրդային «կատյուշաներով»:
Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իսրայելական հեռուստաալիքը տեղեկացրել էր ազդանշանների մասին, որոնք նախազգուշացրել են Զարիթում հրթիռակոծման մասին։
Ավելի վաղ նույն իսրայելական հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ երեքշաբթի «Հեզբոլլահն» Իսրայելի վրա արձակել է մոտ 135 հրթիռ։
Հիշեցնենք, որ իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ զոհվեց, շուրջ 250 մարդ՝ գերեվարվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան