
Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է հայտնաբերվել Հայաստանում. նրանցից 41-ն այս պահին հոսպիտալացված են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում։ 41 պացիենտից 4-ի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։