Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն արդեն մի քանի օր է՝ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին ժամանակահատվածում Սրբազանն իրեն լավ չի զգացել` շաքարային դիաբետ ունի, ինչի համար հիվանդանոցում է: Մենք տեղեկացանք, որ ստուգմներ է անցել, բժիշկները հորդորել են գոնե մեկ շաբաթ մնալ իրենց հսկողության տակ:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս պահին էլ Բագրատ Սրբազանը հիվանդանոցում է, բայց որոշել է վաղը անպայման Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հանդիպում ունենալ քաղաքացիների հետ:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պահին Սրբազանն իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը զրուցել էր Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։
Մեզ հետ զրույցում Սրբազան հոր օգնականն ասել էր․
«Սրբազանը շատ լավ է իրեն զգում, ինքն իրեն առաջին օրվանից էլ լավ է զգացել, այնպես չի, որ վատացել ա ու տարել են իրեն հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։ Հիվանդանոցից դուրս չի գրվել, սիստեմաներ է ստանում, դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն են ցանկացել, ասել են 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով իր ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որ հետագայում արդեն ակտիվ փուլ մտնի, հանգիստ լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան