
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 4 հայ ըմբիշներ այսօր կպայքարեն մեդալների համար: 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի անկախ դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի հետ, իսկ 92 կգ քաշային Լյովա Շուխյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:
Եվս 2 հայ ըմբիշներ՝ 51 կգ քաշային Սարգիս Հարությունյանը և 71 կգ քաշային Սամվել Տերտերյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն են ստացել:
Հիշեցնենք, որ մեր հավաքականն արդեն 2 բրոնզե մեդալ ունի, որոնք նվաճել են 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը: