ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության Կենտրոնի բաժնում տրանսգենդերը փորձել է վերջ տալ կյանքին. Կենտրոնում գիշերը թեժ է եղել. հրահանգել են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` երեկ՝ օգոստոսի 20-ին, Կենտրոն վարչական շրջանում լարված վիճակ է եղել։

Գիշերը ժամը 04։30-ին 27-ամյա տրանսգենդերը չի ենթարկվել Պարեկային ծառայողների հրահանգին ու մեքենան վարել է անկանոն։ Արդյունքում պարեկային ծառայողները նրան կարողացել են ենթարկեցնել իրենց պահանջներին և տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ենթարկելով վարչական ձերբակալման։

Սակայն Կենտրոնի բաժնում իրավիճակը թեժացել է, եւ տրանսգենդեր անձը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում կրակայրիչով ձախ ձեռքի դաստակը վնասելով, փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է բաժնի աշխատակիցների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս