Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքից ապահարզան ստանալու դիմում է ներկայացրել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքից ապահարզան ստանալու դիմում է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Լոպեսը Լոս Անջելեսի դատարան դիմումը ներկայացրել է օգոստոսի 20-ին՝ Ջորջիայի Ռայսբորո քաղաքում իրենց ամուսնական արարողությունից երկու տարի անց։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ աստղային զույգն ապրում է առանձին։ նրանք նաև Բևեռլի Հիլզում գտնվող իրենց տունը հանել էին վաճառքի։

Լոպեսն ու Աֆլեքը հանդիպել էին 2001 թվականին՝ «Ջիլի» ֆիլմի նկարահանման հրապարակում, որից հետո սկսվել էր նրանց ընկերությունը, այնուհետև՝ սիրային հարաբերությունները։ 2002 թվականին նրանք նշանադրվել էին, սակայն այդպես էլ չէին ամուսնացել։

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը այս տարիների ընթացքում ամուսնացել էին այլ անձանց հետ, իսկ 2021 թվականին նրանք հայտարարեցին, որ կրկին միասին են։

Լոպեսը երկու երեխա ունի իր նախկին ամուսին, երգիչ Մարկ Էնթոնիի հետ, իսկ Աֆլեքն իր նախկին կնոջ, դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ ունի երեք երեխա։




Լրահոս