2006 թվականին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը ստեղծեցին «Բրիկ» խումբը։ Հարավային Աֆրիկան միացավ 2010 թվականին՝ դարձնելով այն «Brics»:
Խումբը նախագծված էր համախմբելու աշխարհի ամենակարևոր զարգացող երկրները, մարտահրավեր նետելու Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի ավելի հարուստ երկրների քաղաքական և տնտեսական հզորությանը, հետագայում խմբին միացան նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:
Խումբը սահմանում է առաջնահերթություններ և որոշումներ կայացնում տարեկան գագաթնաժողովում: Անդամները հերթով կատարում են նախագահի պաշտոնը մեկ տարի:
Ընդլայնված խմբի անունը դեռ չի հայտարարվել, բայց կարող է լինել «Brics +»:
Brics-ի երկրները ներառում են խոշոր համաշխարհային ուժեր, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, և երկրներ, որոնք ազդեցիկ են իրենց մայրցամաքում, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան և Բրազիլիան:
Ընդլայնված խումբն ունի մոտ 3,5 միլիարդ բնակչություն կամ աշխարհի բնակիչների 45%-ը։
Անդամների տնտեսությունները միասին կազմում են ավելի քան 28,5 տրիլիոն դոլար՝ համաշխարհային տնտեսության մոտ 28%-ը:
«Բրիկսին» անդամ երկիր Ռուսաստանը 2024 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի գագաթնաժողովը Կազանում:
Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ցանկանում է բարձրացնել Brics-ի դերը միջազգային ֆինանսական համակարգում, զարգացնել համագործակցությունը բանկերի միջև և ընդլայնել Brics արժույթների օգտագործումը, ինչպես նաև խթանել հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը:
Շաբաթներ առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, ասաց, որ ցանկանում են դառնալ BRICS-ի լիիրավ անդամ:
Թե ինչպես սա կանդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա, հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն շատ քաղաքական գործիչներ ասում են՝ նրանց անդամակցությունը չի կարող լավ անդրադառնալ Հայաստանի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան