Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ո՞վ է գլխավորում նախագահական ընտրապայքարը. «Էքզիթ փոլի» արդյունքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է երկրի քաղաքական կարևորագույն իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, ինչին «շունչը պահած» սպասում են աշխարհի բոլոր պետություններն ու միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում:

Ինչո՞վ են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն այդքան կարևոր:

Պատասխանն ավելի քան պարզ է. Միացյալ Նահանգներն ավելի քան մեկ դար է՝ աշխարհում գոյություն ունեցող գերտերություններից մեկն է, որը որոշիչ ազդեցություն ունի տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձությունների վրա: Հենց ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը, նախագահների հայտնած կարծիքներն ու ձեռնարկած գործողությունները, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականությունն ու աշխարհի տարբեր կետերում ընթացքող ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությունը որոշից ազդեցություն են ունենում գործընթացների հանգուցալուծման վրա:

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչ իրավիճակ է Միացյալ Նահանգներում, ի՞նչ են ցույց տալիս «էքզիթ փոլերը», եւ թե ի՞նչ են մտածում ԱՄՆ-ի քաղաքացիներն այս հարցի շուրջ:

Նախագահական ընտրությունների մեկնարկին թեկնածուները հստակ էին՝ ԱՄՆ-ի գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենն ու ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը, որի նկատմամբ 2021 թվականին իմպիչմենթի գործընթաց էր սկսվել: Սակայն հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ դուրս է գալիս մրցապայքարից, իսկ ավելի ուշ հայտնեց, որ Դեմոկրատական կուսակցության թեքնածուի կարգավիճակում սատարում է իր փոխնախագահ Քամալա Հարրիսին: Երեկ՝ օգոստոսի 20-ին, պաշտոնապես հայտարարվեց Հարրիսի թեկնածությունը:

Թեկնածուներից ու՞մ են նախընտրում ամերիկացիները և ինչու՞:

Պետք է նշել, որ մրցակցության մեջ ի սկզբանե Դոնալդ Թրամփը գերազանցում էր Ջո Բայդենին, և դա պայմանավորված էր Բայդենի արդյունաբերական ձախողված քաղաքականությամբ և արտահանման շուկայում առկա ցնցումներով, ինչը կապվում է նախ փոխնախագահ Քամալա Հարրիսի հետ՝ վտանգելով հաղթանակի նրա հնարավորությունը:

Սակայն նա մի կարևոր առավելություն ունի. նա ավելի երիտասարդ է քան Թրամփը՝ երիտասարդ ավելի քան 18 տարով:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա նրան կարելի է առանձնացնել միգրացիայի ոլորտի քաղաքականությամբ և պատերազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հայտն ի է, որ հենց նրա նախագահության շրջանում կառուցվեց ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև գտնվող պատը և սկսվեց ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ակտիվ փուլը: Ամերիկացիների հետ զրույցների ընթացքում պարզ է դառնում, որ միգրացիայի ոլորտում ունեցած քաղաքականության հարցում հենց Թրամփն է շահել մարդկանց վստահությունը: Բացի այդ համեմատության մեջ, ըստ ամերիկացնիների, Թրամփի օրոք ԱՄՆ-ում կյանքն անհամեմատ ավելի ապահով է եղել, ավելի քիչ են եղել հանցագործությունները, փողոցում զենքի կիրառումն ու թմրանյութերի տարածումը:

Անդրադառնալով պատերազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությանը՝ պետք է նշել, որ Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգներն ամենապասիվ մասնակցությունն է ունեցել այլ տարածաշրջաններում ընթացող պատերազմներին՝ գործընթացները մեղմելուն և կայունություն հաստատելուն միտված քաղաքականությամբ: Հարկ է նշել, որ հենց այս քաղաքականության արդյունքում էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը դուրս եկավ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից» (իրանի միջուկային ծրագիր, JCPOA), որի մեկնարկը տրվել էր 2015 թվականին: Մինչդեռ Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ ջանքերով հնարավոր եղավ զգալի առաջընթաց ունենալ՝ ի վնաս «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման:

Վերադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ նշենք, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները դեռ զարմացնել են տալու աշխարհին: Դեռևս հուլիսի վերջին Դոնալդ Թրամփն առաջատարի դիրքերում էր, իսկ երեկ հրապարակված «էքզիթ փոլերի» արդյունքներով Թրամփը կհավաքի ընտրողների ձայների 43.8 տոկոսը, իսկ Քամալա Հարրիսը՝ 46.6:

Մնում է սպասել և հասկանալ Մերձավոր Արևելքում, Հավային Կովկասում և Ուկրաինայում զարգացող գործընթացներին զուգահեռ ինչ արդյունքներ կգրանցվեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում և ԱՄՆ-ի նոր ղեկավարության գործունեությունը ինչ կփոխի համաշխարհային քաղաքական թատերաբեմում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս