Արտլանչի տարեցների սոցիալական ճաշարանի բացմանը որպես կամավոր աշխատել է նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
«Երբ իմացա ծրագրի մասին, դեռ նախարար եղած ժամանակ խոստացա, որ կգամ ու մեկ օր կաշխատեմ։ Հիմա նախարար չեմ, բայց խոստումը մնում է խոստում»,- ասաց Քերոբյանը։