
Օգոստոսի 20-21-ը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզում, որի շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
ՊՆ-ից հայտնում են, որ ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
Պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ: