
Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:
Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝ ավելի քան 34 մլն։
Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- գրել է Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։