
Լիբանանցի քաղաքագետ և լրագրող Մարուան Համադին MTV Lebanon-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմին, լավագույն դեպքում, մի քանի օր է մնացել:
Համադին նշել է, որ բանակցային գործընթացին ներկա իր բարձրաստիճան աղբյուրները տեղեկացրել են, որ Իսրայելը մի քանի ժամվա, կամ մեկ-երկու օրվա ընթացքում պատերազմ կսկսի Լիբանանի դեմ: