Կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ պատանի շախմատիստների արդյունքները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:

Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն:

Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:

Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:

Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:




Լրահոս