
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Մարատ Աճեմյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։
Կիզաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիդժոն Կարոմովի դեմ և մրցակցին հաղթել ընդամենը 36 վայրկյանում` 8:0։
Եզրափակչում հայ ըմբիշը 3-6 հաշվով պարտվեց ռուս Ասլանբեկ Կոստոևին։