ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի պաշտոնական հայտը կարող է քննարկվել միավորման գագաթնաժողովում, որը կանցկացվի Կազանում 2024 թ. հոկտեմբերին։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Բացառված չէ, որ Ադրբեջանի հայտը կարող է քննարկվել 2024 թ. հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, և միավորմանը նրա անդամակցելու մասին որոշումը կարող է ընդունվել», – սենատորը գրել է Telegram ալիքում։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանը ներկայում արդյունավետ համագործակցություն է հաստատել ԲՐԻԿՍ-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ և, բացի այդ, ցուցադրում է անկախ արտաքին քաղաքականություն, «ինչը նյարդայնացնում է Արևմուտքի երկրներին, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային»։ Ջաբարովը նաև վստահություն է հայտնել, որ «վաղ թե ուշ» ԲՐԻԿՍ-ին կմիանան նաև ԱՊՀ մյուս երկրները։
ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում: Բաքվի կողմից ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնելու մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան պետական այցից հետո։