Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր ծովում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտակայքում գտնվող հունական տանկերում հրդեհ է բռնկվել։

Այս մասին  օգոստոսի 21-ին  հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO)։

Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ տանկերի վրա չորս անգամ կրակ է բացվել։

Ըստ աղբյուրի՝ Հունաստանի Առևտրային նավատորմի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը Sounion նավի մասին է, որը Հունաստանի դրոշով Իրաքից Կիպրոս է ուղևորվել՝ անձնակազմի 25 անդամով։




Լրահոս