
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան Կուրսկի շրջանի ուղղությամբ հարձակումը նախապատրաստել է «գաղտնի և առանց հետադարձ կապի»:
Այս մասին Շոլցը հայտնել է Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինան շատ գաղտնի և առանց հետադարձ կապի նախապատրաստում էր իր ռազմական գործողությունը Կուրսկի մարզում»,- ասել է Շոլցը։
Նա նշել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կմնա նրա ամենամեծ աջակիցը Եվրոպայում: