
Սեպտեմբերի 7-ին, Գլենդելի LOOK Cinemas-ում տեղի կունենա Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի հարց ու պատասխան ֆիլմի հեղինակ հետ:
Ֆիլմը Շողակաթ Վարդանյանի եղբոր՝ Սողոմոնի մասին է, ով 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած էր համարվում:
Քույրը՝ Շողակաթը, այդ օրերին հեռախոսով նկարահանել է իր ծնողների ապրումները:
Ֆիլմը ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթին հաղթող է ճանաչվել:
Էմմա Մարտիրոսյան