Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունը հայտնում են նրա հարազատները։
Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։
1977-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։
1983-1986 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։
1973-1974 թթ. – աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։
1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։
975-1977 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1987-2013 թթ. – ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ և պաշտոնից ազատվել 2018 թվականի մայիսի 16-ին:
«Ժողովուրդ օրաթերթ»-ի անձնակազմն ու ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Սերժ Սրապիոնյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: