25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․

Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի՝ կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս է գրվել:

«Բնականաբար, սկզբնական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության տակ, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,- շեշտել է Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավարը:

25 տարի երեխայի սպասումով իրենց առաջնեկին գրկած երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը»,- մասնավորապես գրել է Արմեն Մուրադյանը:




Լրահոս