
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Վրաստանը ավտոճանապարհ կկառուցի դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ։
Դեպի Հայաստան կառուցվելիք շուրջ 61,3 կմ ավտոմայրուղու շինարարությունը կսկսվի 2025թ. և կավարտվի փուլերով՝ աշխատանքների մեկնարկից 30 ամիս հետո։ Արևելք-Արևմուտք մայրուղու մաս կազմող ճանապարհների կառուցման համար հայտարարվել է մրցույթ։ Խոսքը Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածների մասին է։
«Շինարարական աշխատանքները կարժենան 250 մլն եվրո և կֆինանսավորվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից»,- նշվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։